Տուն | Մեր մասին | Կապ | Գրանցուել | Մուտք |

  ՏՈՒՆ ՔԱՐՏԱՐԱՆ ՈՐՈՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ Քարտէզ
 

 

 ԱՐՄԵՆԻԱԿԱ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ԱՐՄԵՆԻԱԿԱ

Թուային տարածք. Հայ ճարատարապետական ժառանգութեան գիտութեան պահպանման եւ փոխանցման նոր ճանապարհ:

    1111

 

ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագիրը ընտրուել է եւ աջակցութիւն է ստացել Եւրոպական Յանձնաժողովի կողմից «մշակոյթ 2007-2013է ծրագրի շրջանակներում: Ծրագրի համակարգողն է Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (Ֆրանսիայ):

 

 

http://maubkn.imingo.net/armenie/PHOTOS/ani_16.gif

1. Ծրագիրը

Եւրոպայում եւ Հայաստանում առկայ հայկական յուշարձանային ժառանգութեան բազմաթիւ գրաւոր եւ լուսանկարչական հաւաքածուները, որոնց պահպանումը վտանգուած է ֆինանսական ռեսուրսների, պահպանութեան փորձաքննութեան պակասի եւ փաստաթղթերի օգնութեան (շրջանառութեան, առաջ քեշելու` promote) պակասի պատճառով, մեզ ստիպեց յղանալ մի հայկական ծրագիր նպատակ ունենալով պահպանել այս արխիւները` դրանք դուայնացնելու շնորհիւ: Այն նաեւ նպատակ ունի զարգացնել այս արխիւները դրանց միաւորման, ցուցակագրման, ցանկագրման եւ վերջապէս դրանց փոխանցմանը աւելի մեծ հանդիսատեսի Եւրոպայում եւ Հայաստանում: Տուեալների շտեմարանը զարգացումը ինտերակտիւ էլեկտրօնային կայքի հետ մէկտեղ հնարաւորութիւն կը տայ գիտելիքի փոխանցումը գիտնականների, ուսանողների, նկարիչների կամ ճարտարապետների միջեւ միջազգային աստիճանի վրայ:

 

Ծրագիրը հնարաւորութիւն կը տայ պահպանել հայկական յուշարձանային ժառանգութեանը նուիրուած արխիւները, սկսելու այ թեմայով հետազօտութիւնների նոր շրջան, հարստացելու թեզերը եւ masters?, տալ նոր ոգեշնչման աղբիւր ժամանակակից ստեղծագործութեան համար, բարձրացնել հանդիսատեսի տեղէըացուածութիւնը հայկական յուշարձանային ժառանգութեան մասին եւ զարգացել Եւրոպայի եւ Հայաստանի այս թեմայով հետաքրքրուած մարդկանց շփումերը:

 

Ծրագիրը սկսուեց միջազգային գիտաողովով, որը տեղի ունեցաւ 2009 թուականի նոյեմբերի 24-26-ը Փարիզում, որտեղ գործնկերները հաւաութիւն տուեցին արխիւների թուայնացմանը, դրանց պահպանութիւնը իրագործելուն եւ խթանիչ գործողողութիւններին: Որոշ գիտաողովներ տեղի կ'ունենան Եւրոպայում եւ Հայաստանում ինչպէս նաեւ խթանիչ իրադարձութիւններ, ինչպէս օրինակ շրջիկ կամ վիրտուալ ցուցահանդէսներ եւ մաեստրոյ դուդուկահար Դաբաղեանի համերգները Երեւանում ու Վենետիկում: Շտեմարանի կայքէջի շնորհանդէսը տեղի կ'ունենայ 2011 թուականի հոկտեմբերին Երեւանում, Հայաստան:

 

2. Մշակոյթ 2007-2013 ծրագիր

ԵՄ Մշակոյթ ծարգրի (2007-2013) բիւջէն €400 միլիոն է ծրագրերի եւ նախաձեռնութիւնների համար` տօնելու Եւրոպական մշակոյթի բազմազանութիւնը եւ խորացնելու համար մշակութային ժառանգութիւնը` զարգացնելով միջսահմանային (միջպետական) համագործակցութիւնը մշակութային օպերատորների եւ հաստատութիւնների միջեւ:

Մշակոյթ ծրագիրը խնդիր ունի հասնելու 3 հիմնական նպատակների` խթանելու մշակութային ոլորտում աշխատողների միջպետական շարժունակութիւնը, նպաստել մշակութային եւ artistic արտադրանքի միջազգային շրջանառութեանը եւ խթանելու միջմշակութային երկխօսութիւն:

Այս նյատակներին հասնելու համար ծրագիրը նպաստում է գործողութիւնների 3 փնջի` մշակութային միջոցառումներ, եւրոպական մակարդակի մշակութային մարմիններ, վերլուծական եւ տարածման գործընթացնէր:

Մշակոյթ ծրագրի մասին յաւելեալ տեղեկաւութեան համար` http://ec.europa.eu/culture/our-programmes-and-actions/doc411_en.htm

3. Գործընկերներ

Արմենիակա ծրագիրը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ), 2 եւրոպական համակազմակերպիչների` Centro Studi e Documentazione della Cultura Armena (Italy) եւ Inside Europe (Belgium), ինչպէս նաեւ Հայաստանեան գործնկեր` Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի (RAA), համագործակցութեան արդիւնք է:

 

ՀԲԸՄ (Ֆրանսիայ)

Union Gռnռrale Armռnienne de Bienfaisance
France Bibliothռque Nubar
11, Square Alboni, 75016 Paris, France
Tel : +33 1 45 20 03 18
Fax : +33 1 40 50 88 09
contact@agbueurope.org
www.agbueurope.org
www.agbu.org

Սկսած 1906 թուականից ՀԲԸՄ (Ֆրանսիայ) նպատակն է պահպանել եւ զարգացնել հայկական մշակոյթը եւ ինքնութիւնը մշակութային, կրթական, եւ հումանիտար գործունէութեան շնորհիւ: ՀԿ-ն մաս է կազմումՀԲԸՄ -ի հաշախարտային ցանցի, որի կենտրոնական գրասենեակը գտնւում է Նիւ Եօրքում:

ՀԲԸՄ Ֆրանսիայի Նուբարեան գրադարանը աղբիւրագիտական կենտրոն է ինչպէս պատմաբանների եւ լեզուաբանների, այնպէս էլ ուսանողների եւ Հայաստանով ու դրա պատմութեամբ հետաքրքրուողների համար: Դրա հիմնական առաքելութիւնն է պահպանել եւ զարգացնել հայկական ժառանգութիւնը:  Այն նպատակ ունի պահպանել հաւաքական յիշողութիւնը եւ ռիսկային արխիւները, աշխատելու Հայաստանում եւ Սփիւռքում, ինչպէս նաեւ օժանդակելու այն ոլորտները, որոնք երկար ժամանակ չեն զարգացել:

Այն նաեւ նպատակ ունի կազմակերպել միջազգային համագործակցութեան փորձ` ներառելով Հայաստանեան ինստիտուտների յաւակնոտ ծրագրերի համակարգումը, երիտասարդ գգիտնականներ թեզերի կազմակերպում, առաջադրում եւ ուղեկցում է ուսանողներին համապատասխան հետազօտող-դեկավարների, հրատարակում երիտասարդ հեղինակների աշխատանքները եւ իր դերն ունի ուսանողների համար կրթաթոշակներ գտնելու հարցում:

Նուբարեան գրադարանը նաեւ պատրաստում է մանկավարժական գործիքներ, կազմակերպում եւ մասնակցում է ցուցահանդէսների եւ մասնագիտական սեմինարների: Այն արդէն կազմակերպել է ազգային ցուցահանդէսներ, մասնաւորապէս` «Ani, capitale de l'an milէ, համագործակցելով Paris-Musռes-ի հետ (Pavillon des Arts, 2001) եւ հրատարակել յուշարձանային ժառանգութեան մի շարք պաշարներ:

3333

 

ՀՃՈՒԿ, Հայաստան

Հայկական ճարտարապետական ուսումնասիրութիւնների հիմնադրամ

ԳԱԱ, 24գ, Մարշալ Բաղրամեան փ., սենեակ 61, 375003 Երեւան, Հայաստան

http://www.raa.am եւ www.armenianarchitecture.am

Tel : 00374 10 - 52 15 25

Fax : 00374 10 - 52 15 25

 

ՀՃՈՒԿ-ը (RAA) պաշտօնապէս արձանագրուել է Հայաստանում որպէս ՀԿ 1998 թուականին: Այն փոխարինելու եկաւ նոյնանուն Հկ-ին, որը հիմնադրուել էր Գերմանիայում 1978 թուականին եւ մինչ այժմ աշխատում է նոյնաբովանդակ թեմաների վրայ, որոնք կապուած են հայակական յուշարձանային ժառանգութեան հետ: Դրա հիմնադիրը` Արմէն Հախնազարեանը, ով վերջերս հեռացաւ կեանքից (փետրուար 2009) Գերմանիայի Աախեն քաղաքում, ՀՃՈՒԿ-ի գործունէութեան հիմնական մասը տեղափոխել էր Երեւան, ինչեպես նաեւ տասնմայակների ընթացքում կուտակուած արխիւները` լինեն դրանք թէ՛ ճարտարապետական, թէ՛ լուսանկարչական` 214 առաքելութիւնների թողած ժառանգութիւն հնարաւորութիւն են տալիս կատարել մօտ 3000 յուշարձանների եւ ճարտարապետական շինութիւնների ուսումնասիրութիւն: Ամբողջը միասին ՀՃՈՒԿ -ի գրասենեակում այժմ պահպանւում են 250 000 փաստաթղթեր եւ սիւժէներ, որի բացումը տեղի է ունեցել 2000 թուականի փետրուարի 22-ին ԳԱԱ Արուեստի ինստիտուտում:

ՀՃՈՒԿ-ը նաեւ աշխատում է զարգացնել հայրենական ժառանգութեան այս արտադրանքը հրատարակութիւնների (11 հատոր է հրատարակուել մինչ այժմ), ցուցահանդէսների եւ իր կայքի (դեռ զարգացման առաջին փուլում է) միջոցով:

Եկող տարիների ՀՃՈՒԿ-ի հիմնական նպատակն է շարունակել հաւաքել լուսանկարչական, վիմագրական եւ ճարտարապետական նիւթեր, արագացնել հաւաքածոյի բարձր ռեզալիւցիայով թուայնացման գործընթացը եւ աւելի լաւ զարգացնել այն ստեղծելով լաւ մշակուած կայք` բազմաչափանիշ որոնման համակարգով, որից կշահէն բոլորը: ՀՃՈՒԿ-ը ներկայումս պատրաստում է մի շարք տարածաշրջանային մենագրութիւններ, որոնք կը հարստացնեն իր «գիտական ուսումնասիրութիւնների» հաւաքածուն: Նպատակ ունենալով արագացնել իր ծրագիրը, այն ցանկանում է համագործակցել Եւրոպական հաստատութիւնների հետ, որոնք ունեն կամ կարող է ունենալ փաստաթղթային ֆոնդ` ամբողջացնելու համար իր հաւաքածուները:

4444

 

 

CSDCA, Italy

 

Հայ մշակոյթի ուսումնասիրութեան եւ վաւերագրումի կենտրոն

Architecture and Restauration and Musique Departments

Corte Zappa, Dorsoduro 1602, 30123 Venice, Italy

Tel /Fax: 0039 0415224225

csdca-milano@fastwebnet.it

www.csdca.it

 

ՀՄՈՒՎԿ-ի նպատակն է նպաստել եւ խրախուսել գիտական հետազօտութիւնը եւ ծրագրերը, որոնց նպատակն է պահպանել եւ զարգացնել հայկական մշակոյթի բոլոր ոլորտները` յատկապէս ուշադրութիւն դարձնելով ճարտարապետութեանը եւ երաժշտութեանը: Վերջին տարիներին հիմնական գործունէութիւնը միտուած էր հիմնական երկու ուղղութիւնների վրայ` զարգացնէու 2 հիմնական բաժինները` ճարտարապետութիւնն ու երաժշտութիւնը:

Այս նպատակները իրականացւում են գիտական ծրագրերի, հետազօտութիւնների, ծրագրերի, խորհրդատուական գործողութիւնների, դասախօսութիւնների, սեմինարների, գիտաժողովների, համագումարների, ուսումնասիրութիւնների համարկրթաթոշակների տրամադրման նախապատրաստական կուրսերի եւ գիտական հետազօտութիւնների զարգացման եւ ստեղծման միջոցով:

Աւելին, ՀՄՈՒՎԿ-ը առաջարկում է սերտ կապեր պահպանել նոյն դաշտում աշխատող մասնագտների, հետազօտողների, կայմակերպութիւնների, հաստատութիւնների եւ միջազգային համայնքների հետ` գործելով որպէս հայկական մշակոյթի զարգացման համար նախատեսուած տարբեր կարողութիւնների նորարարական գործիքների օգտակար կատալիզատոր:

ՀՄՈՒՎԿ-ը բացեց նոր բաժին երժշտութեան համար, որը մարզային «Veneto Musicaէ կազմակերպութեան հետ միասին հիմնեց իր երաժշտական փառատօնը 1987 թուականին: Երաժշտական բաժնի հիմնական նպատակն է զարգացնել եւ ստեղծել հայկական երաժշտական իրադրաձութիւններ` համերգների եւ իր ստուդիայում արուած ձայնագրութիւնների միջոցով` ամբողջ Իտալիայի տարածքի վրայ` համագործակցելով ամենակարեւոր իտալական երաժշական հաստատութիւնների հետ:

image description

 

 

 

Inside Europe, Belgium

Inside Europe (IE)

15, rue d’Arlon, 1000 Brussels, Belgium

Tel : +32 2 76 26 797

Nicolas.tavitian@insideeurope.org

http://www.insideeurope.org/


«Եւրոպայի Ներսում» կազմակերպութիւնը Հայաստանին եւ հայկական սփիւռքին նուիրուած անկախ հանրային քաղաքականութեան եւ ռեսուրսների կենտրոն:

Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանի եւ Եւրոպական ինտէգրման գործընթացի միջեւ տեղեկացուածութեանը եւ համաձայնութեանը, ինչպէս նաեւ հայկական սփիւռքի եւ Եւրոպական հաստատութիւնների միջեւ ամուր յարաբերութիւնների կայացմանը:

 

6666

 

Այս ծրագիրը ֆինանսաւորւում է Եւրոպական Յանձնաժողովի կողմից:

Այս հրապարակումը արտացոլում է միայն հեղինակի տեսակէտները եւ Յանձնաժողովը չի կարող պատասխանատուութիւն կրել ցանկացած օգտագործման համար, որը տեղ կը գտնի դրա մէջ:

7777






Share