Տուն | Մեր մասին | Կապ | Գրանցուել | Մուտք |

  ՏՈՒՆ ՔԱՐՏԱՐԱՆ ՈՐՈՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ Քարտէզ

Ծրագիրի համադրություն`
ՀԲԸՄ
11, square Alboni F-75016 Paris Հեռ. 01 45 20 03 18

Հառաջաբան

Արմէն Հախնազարեանի յիշատակին

ԱՐՄԵՆԻԱԿԱ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Եվրոպական հանձնաժողովի «Մշակույթ 2007-2013» ծրագրի աջակցությամբ Այս ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հաղորդագրությունը արտացոլում է միայն հեղինակի տեսակետները, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում դրանում տեղ գտած տեղեկատվության օգտագործման համար:
«Արմենիակա» ծրագիրը ուրվագծում է հայկական ճարտարապետական ժառանգությանը վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրության մի փուլ: Ավելի քան մեկդարյա աշխատանքից հետո, արդյունքները ամփոփելու և ամբողջ աշխարհով ցրված լուսանկարչական փաստաթղթերը մեկտեղելու ժամանակն էր եկել: Թվային տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ այս երազանքը հնարավոր դաձավ: Մնում էր համոզել գործընկերներին ընդհանուր և սպառիչ համապատկեր ստանալու համար համախմբել իրենց աշխատանքի պտուղներն այն ճարտարապետական ժառանգության վերաբերյալ, որի մեծ մասն այսօր գտնվում է Թուրքիայում և մնացել է որբ: Հանգամանքները անկասկած բարենպաստ էին, քանի որ «Եվրոպական Միության մշակույթը» ծրագրի շրջանակներում Հայաստանում հայկական ճարտարապետության ուսումնասիրության գործում առաջատար «Հայկական ճարտարապետության ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի (Research on Armenian Architecture-RAA, Երևան), Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը (Centro Studi e Documentazione della Cultura Armena, Միլան - Վենետիկ), որը գրեթե հիսուն տարի աշխատում է այս ոլորտում, և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (Նուբարյան գրադարանի միջոցով, Փարիզ), որի կարգախոսն է աշխատել հանուն հայ ինքնության պահպանման, համաձայնության եկան իրենց գործընկերների հավաքածուները միավորելու հարցում, որպեսզի ստեղծեն տվյալների շտեմարան, որը 2011-ի հոկտեմբերին նախատեսված մեկնարկից հետո կընձեռի լայն հնարավորություններ ճարտարապե տական ժառանգության ուսումնասիրության և պահպան ման համար: Շինությունների հաշվառումը, դրանց ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկության ամփոփումը հանդիսանում են պահպանմանն ուղղված ցանկացած ծրագրի առաջնային քայլերը, ինչպես նաև կարող են միջոց դառնալ պետական իրազեկությունը բարձրացնելու և ժառանգության ճակատագրի հանդեպ հասարակության ուշադրությունը գրավելու հարցում: «Արմենիակա» ծրագիրը միջազգային մի այնպիսի համագործակցության հիմք է դնում, որը, ժամանակի ընթացքում, թույլ կտա լցնել ճարտարապետական ժառանգության անհատակ անդունդը` հետազոտությունները տանելով նորանոր աշխարհագրական ուղղություններով, որոնք մինչ այժմ անհայտ են եղել; Այս ծրագիրը նախաձեռնվել է մի աշխատաժողովի ընթացքում, որը նվիրված էր Արմեն Հախնազարյանին, մարդ, ով իր կյանքը նվիրել է հայկական ճարտարապետական ժառանգությունը փրկելու գործին, և ավարտվում է Երևանում տվյալների շտեմարանի մեկնարկով՝ իբրև ծրագրի շոշափելի դրսևորում: Վստահ ենք, որ այն սոցիալական ցանցը, որը այդպիսով ստեղծելու ենք շտեմարանը ներկայացնող ինտերնետային կայքի միջոցով, թույլ կտա աշխարհի չորս ծագերում գտնվող ինտերնետի օգտատերերին արժեքավոր գիտելիքներ ստանալ: Հովիկ Կիզողյանի (Digilib, Երևան) կողմից Java լեզվով մշակված տվյալների շտեմարանը, պատրաստված է այլ համակարգերի հետ հնարավորինս համատեղելի լինելու մտահոգությամբ: Այն առաջարկում է խոստումնալից հեռանկարներ և, անհրաժեշտության դեպքում, ապագայում կարող է միանալ այլ համակարգերի: Սա է, ամեն դեպքում, եղել մեր մտահոգությունը դրա մշակման ողջ ընթացքում: Գայանե Գասնատիի կողմից մշակված ցուցահանդեսը` նվիրված հայկական ճարտարապետության ուսումնասիրության առաջամարտիկներին, կոչված է սևեռել հանրության ուշադրությունը այդ ժառանգության հարատևման կարևորության վրա: Այն առաջին անգամ կներկայացվի Երևանում `ծրագրի մեկնարկի ժամանակ, և ապա կցուցադրվի Եվրոպայի տարբեր երկրներում: Գիտական խորհուրդը, որը գլխավորում է Պատրիկ Տոնապետյանը, ստեղծվել է հենց այս առիթով: Խորհրդի նպատակ ունի հարատևել ու նպաստել «Արմենիակա» ծրագրի ապագայում որդեգրվելիք ուղղությունների զարգացմանը: ՀԲԸՄ-ն ուրախ է աջակցել այս կարևոր ծրագրին, որը ժառանգության պաշտպանության և պահպանության առումով իր առաքելության առաջնային խնդիրների մաս է կազմում:

«Արմենիակա» ծրագիր

Ռայմոնդ Հ. Գևորգյան «Արմենիակա» ծրագրի համակարգող

«Արմենիակա» ծրագիրը ընդգրկում է հայկական կրոնական և քաղաքացիական ճարտարապետական ժառանգությունը անկախ հուշարձանների գտնվելու վայրից, լինեն դրանք Հայաստանում, Իրանում, Թուրքիայում կամ այլուր: Այն մի ընդհանուր շտեմարանում համախմբում է Եվրոպայում և Հայաստանում գտնվող կարևորագույն ռեսուրսները, մասնավորապես՝ լուսանկարներ, ճարտարապետական չափագրումներ և նախագծեր, տեղակայման վերաբերյալ փաստաթղթեր, էպիգրաՖիկ արձանագրություններ, պատմական աղբյուրներ և ընդհանրապես մատենագիտություն տարբեր լեզուներով:
«Արմենիակա» ծրագիրը համաֆինանսավորվում է ԵվրոպականՄիության «Մշակույթ 2007-2013» ծրագրի կողմից և համակարգվում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (Ֆրանսիա) կողմից: Համատեղ կազմակերպիչներն են. Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը (Centro Studi e Documentazione della Cultura Armena, Միլան - Վենետիկ), «Եվրոպայի ներսում» կազմակերպությունը (Բրյուսել) և ծրագրի հայաստանյան գործընկեր «Հայկական ճարտարապետության ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ը (Research on Armenian Architecture-RAA, Երևան):
2011 թվականի հոկտեմբերի դրությամբ, տվյալների շտեմարանը ներառում է շուրջ 250.000 թվայնացված նյութ:
Ծրագիրը ներառում է Ժան Միշել և Նիկոլ Թիերիի (Փարիզ/Էտամպ), Պատրիկ Տոնապետյանի (Էքս-ան Պրովանս), Ռայմոն և Սուրեն Գևորգյանների (Փարիզ), Հայկական ճարտարապետության ուսումնասիրու թյունների կենտրոն-ի (RAA, Երևան, մասնավորապես Արմեն Հախնազարյանի և տնօրեն Սամվել Կարապետյանի [Երևան], ինչպես նաև 1974թ. Ալպագո Նովելոյի կողմից հիմնադրված և ներկայումս Գայանե Գասնատիի կողմից ղեկավարվող Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնի հավաքածուները:

Նպատակները

Այս ծրագրի նպատակն է ճարտարապետական ժառանգությունը ուսումնասիրող խմբերի միջև ստեղծել մի ներդաշնակ համագործակցություն, միավորել հին ու նոր հավաքածուները և բոլոր սերունդների հայ և եվրոպացի հետազոտողներին:
Գույքագրումը, տարբեր նյութերի թվայնացումը, պատշաճ թվային կառուցվածքը և տվյալների շտեմարանի ստեղծումը, հնարավորություն են տալիս անգլերենով և հայերենով հանրության տրամադրության տակ դնել ուսումնասիրության մի հզոր գործիք, որը թույլ է տալիս, ինչպես հետազոտողին ու զբոսաշրջիկին, այնպես էլ պատմությամբ կամ արվեստի պատմությամբ հետաքրքրվող անձնանց, լուրջ գիտելիքներ ձեռք բերել որևէ ճարտարապետական կոթողի վերաբերյալ։

Արդյունքները

Այս ծրագրի զարգացման կոնկրետ արդյունքների թվում, անհրաժեշտ է ընդգծել տրամադրության տակ եղած լուսանկարչական ողջ նյութի պահպանման կարևորությունը, քանի որ երբեմն մեկ դարից ավելի կամ մի քանի տասնամյակի հնության լուսանկարները, լինեն դրանք ապակե կրիչների, թե սև ու սպիտակ կամ գունավոր ժապավենների տեսքով, լավ չեն պահպանվում և դրանցում գտնվող տեղեկությունները կարող են վտանգվել: Պահպանման աշխատանքը հատկապես կարևոր է այն պատճառով, որ որոշ շենքերի մասին տեղեկությունը պահպանվել է միայն այս լուսանկարչական փաստաթղթերի կամ արխիվային աղբյուրների միջոցով: Մյուս կողմից, ծրագիրը պետք է ապահովի այդ ժողովածուների օպտիմալ գնահատում՝ ծառայեցնելով Եվրոպայում և Հայաստանում գտնվող ֆոնդերը:

Տվյալների շտեմարանը որպես հիմնական գործիք

Տվյալների շտեմարանի համար ճկուն կառուցվածքի մշակումը էական նշանակություն ունի: Ստեղծվել է որոնման մի
գործիք, որը հնարավորություն է տալիս մուտք ունենալ դեպի կոնկրետ պատմական հուշարձանին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև դեպի տարբեր ժամանակաշրջանների լուսանկարչական փաստաթղթեր, էպիգրաֆիկ արձանագրություններ և այլն: Ի լրումն շտեմարանի ստեղծվել է կայք՝ www.Armeniaca.eu, որի շնորհիվ շտեմարանն ավելի մատչելի է դառնում հանրության

Ծրագրի կայունությունը

Հայկական հուշարձաններին նվիրված տվյալների շտեմարանի զարգացումը պետք է ծառայի տարբեր մասնագիտական խմբերի, միմյանց հարաբերելով պատմաբանների, հնագետների, ճարտարապետների, պետական հաստատություններ և ՀԿ- ներ, որոնք աշխատում են հուշարձանների համակարգված խմբաքանակի ուղղությամբ:
Այսպիսով, սույն ծրագիրը լիովին համապատաս խանում է Եվրոպայի Խորհրդի կողմից ձեռնարկած մշակութային արժեքների, ինչպես նաև շահագրգիռ պետությունների իրավու նքների ու պարտականությունների պաշտպանությանն ուղղված գործունեությանը: Հուսով ենք, որ այն կնպաստի մշակութային արժեք ների հանդեպ հարգանքի ձևավորմանը և կդյուրացնի տարածաշրջանային համագործակցությունը՝ ի նպաստ մշակութային հարաբերություն ների և տարածաշրջանի երկրների միջև փոխհարաբե րու թյունների զարգացման: Խոսքը «ընդհանուր» խնդիրների վերաբերյալ համագործակցության ճանապարհ հարթելու մասին է:

Հայկական ճարտարապետական ժառանգության պաշտպանությունը որպես միջազգային պարտականություն

«Արմենիակա» տվյալների շտեմարանը, անկասկած, կօգնի բարձրացնել ինչպես հասարակության, այնպես էլ ազգային և միջազգային իշխանությունների իրազեկության աստիճանը՝ կապված ժամանակի կամ մարդկային չարակամության զոհ դարձած ժառանգությունը պաշտպանելու հրատապության հետ:

«Արմենիակա» տվյալների շտեմարանի օպերատորները

ՀԲԸՄ-ի Նուբարյան գրադարան
1928 թվականին հիմնադրված այս գրադարանը շուտով ստանձնեց Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության արդյունքում անհետացման փուլում գտնվող հայկական ժառանգության հավաքագրման և պահպանության առաքելություն: Լինելով հայ մտավորականների ֆոնդերի և ՀԲԸՄ արխիվների ժառանգորդը՝ գրադարանն ունի շուրջ 11 000 լուսանկարներից և բացիկներից բաղկացած հարուստ ֆոնդ, որը ներկայացնում է Օսմանյան կայրության հայ հասարակությունը և նրա ճարտարապետական ժառանգությունը: Գրադարանում պահպանվում են նաև արխիվային այլ արժեքավոր փաստաթղթեր: Գրադարանը 2001թ. փարիզյան թանգարաններում կազմակերպել է «Անի՝ 1000 թվականին Հայաստանի մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսը և լույս ընծայել պատմագիտական երկու ժողովածու:

Հայկական ճարտարապետության հետազոտությունների կենտրոն (Research on Armenian Architecture - RAA)
RAA-ն 1998 թվականի նոյեմբերին պաշտոնապես գրանցվեց որպես ՀԿ: Այն հաջորդեց Գերմանիայում 1978թ. ստեղծված համանուն ՀԿ-ին և շարունակում է աշխատել հայկական ճարտարապետական ժառանգության հետ կապված հարցերի շուրջ: Կենտրոնի հիմնադիր ճարտարապետ Արմեն Հախնազարյանը, որը վախճանվեց 2009թ. փետրվարին գերմանական Էքսլա-Շապել քաղաքում, վերջին տասնհինգ տարիների ընթացքում կենտրոնի գործունեության հիմնական մասը, ինչպես նաև վերջին տասնամյակներում կուտակված լուսանկարչական և ճարտարապետական արխիվային նյութերը տեղափոխել էր Հայաստան՝ Երևան: Բոլոր այդ նյութերը պտուղն են 214 հետազոտական արշավների, որոնց արդյունքում հետազոտվել է շուրջ 3000 ճարտարապետական հուշարձան: Ընդհանուր առմամբ այդպիսի շուրջ 150 000 լուսանկարչական փաստաթղթեր և չափագրումներ են պահպանվում այսօր ՀՀ ԳԱԱ Մշակույթի ինստիտուտում 2000թ. փետրվարի 22-ին բացված RAA-ի երևանյան գրասենյակում: 12 տարվա ընթացքում RAA-ն լույս է ընծայել ուսումնասիրությունների 14 հատոր:

Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոն - ՀՄՈՒՎԿ (Centro Studi e Documentazione della Cultura Armena - CSDCA)
1967-ին է որ Ադրիանո Ալպագո Նովելոն կը հանդիպի Հ. Քազանճյանին, Ա. Մանուկյանին եւ Հ. Վահրամյանին։ Այս հանդիպումը ծնունդ կու տայ Հայաստանի մէջ միջնադարյան ճարտարապետության մասին լայնածիր գործունեության մը, որուն մեծապես զորաւիգ է կանգնում Ա. Զարյան։ 1976ին հիմնվում է CSDCAը, զոր Ալպագո Նովելոն պիտի ղեկավարեր մինչեւ 2005ի վերջը։ 1990ականներուն, CSDCA յանձն կ՝առնէ նաեւ հայկական կոթողային ժառանգության (Գ. Գասնատի), ինչպես նաեւ հայկական երաժշտական աւանդության (Մ. Լուրյան) պահպանման ծրագիրի մը իրականացումը։ Բացի Հայաստանում անցկացված բազմաթիվ գիտական արշավներից, այս կազմակերպությանը պարտական ենք նաև 23 հատորից բաղկացած մենագրությունների մի ինքնատիպ շարքի հրատարակության, հայկական մշակույթի վերաբերյալ կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսների և 5 աշխատաժողովների համար:

1. Արմեն Հախնազարյանը RAA-ի գրասենյակում

2. CSDCA-ի շենքը Վենետիկում

3. Նուբարյան գրադարանի ընթերցասրահն

Հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը

Պատրիկ Տոնապետյան
Միջերկրական Միջնադարյան
Հնագիտության Լաբորաթորիա
LAMM, UMR 6572, CNRS/
Էքս-ան-Պրովանսի համալսարան

19-րդ դ. վերջ – 20-րդ դ. սկիզբ. ժառանգության բացահայտումը, ոչնչացման վտանգը
19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայկական ճարտարապետության գիտական բացահայտումը ի սկզբանե բխեց ուսումնասիրության և պահպանության դրամատիկ անրաժեշտությունից, երբ այդ ժառանգությունը ոչնչացնելուն ուղղված երկու ամենամեծ շարժումներն էին գործի դրված: 19-րդ դարավերջին բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում Վենետիկում, Վաղարշապատում և Ռուսաստանում (հիշատակելի են Ալիշանի, Մառի և այլոց աշխատությունները...), մինչդեռ Համիդյան ջարդերը ուղեկցվում են ավերածությունների ալիքով:
Երկու տասնամյակ անց հիմնարար ուսումնասիրություններ են կատարվում այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունում իրականացվում է հայ բնակչության կոտորած և նրա ժառանգության զգալի մասի ոչնչացում: 1918թ. Վիեննայում հրատարակվում է Ջ. Ստերժիգովսկու «Die Baukunst der Armenier und Europa» հայտնի գիրքը` եվրոպական հասարակությանը ներկայացնելով հայկական ճարտարապետության յուրօրինակ բնույթը: Այս հրատարակությունը հնարավոր է դառնում շնորհիվ ճարտարապետության պատմաբան Թ.Թորամանյանի իրականացրած աշխատանքի: Ցարական Ռուսաստանի անկումը վերջ դրեց Ն. Մառի Անիում իրականացվող ուսումնասիրություններին, որոնք նոր լույս էին սփռել միջնադարյան հայկական հնէաբանության վրա։

Երկու պատերազմների միջև
Երկու պատերազմների միջև հետազոտությունների ընթացքի դանդաղեցումը պայմանավորված է ինչպես արևմտյան, այնպես էլ խորհրդային Հայաստանների մեկուսացմամբ:
Հ. Ֆոսիլոնի աջակցությամբ Ջ.Բալտրուշայտիսը 1920-30-ական թ. Փարիզում հրատարակում է Ա. Գրաբար աշխատությունների մի շարք, որը շարունակում է հայկական ճարտարապետության նկատմամբ հետաքրքրությունը արթուն պահել: Ստերժիգովսկուց և Բալտրուշայտիսից հետո ավարտվում է Բյուզանդիայի և միջնադարյան Եվրոպայի վրա հայկական ազդեցությանը նվիրված համեմատական ուսումնասիրությունների ոսկե դարը: 1943-46 թվականներին հայկական հետազոտությունների արդյունքների մի մասը ներառվեց քրիստոնեական ճարտարապետության ծագմանը նվիրված մի աշխատության մեջ (Ա. Գրաբար, «Մարտիրիում»):

Մառ, Վրույր, Օրբելի, Ադոնց. Անի 1908

Ջ. Բալտրուշայտիս

Հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը

20-րդ դարի երկրորդ կես. հետազոտությունների շարունակությունը ԽՍՀՄ-ում
Խորհրդային Հայաստանը կրկին ընթացք տվեց ուսումնասիրություններին: Թ. Թորամանյանի «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» աշխատության երկու հատորների հրատարակումը Երևանում 1942 և 1948 թվականներին, ի մի բերելով 20-րդ դարասկզբին սկսված հետազոտությունները, մատնանշում է Հայաստանում հայկական ճարտարապետության իրապես գիտական ուսումնասիրության սկիզբը: Այդ պահից սկսած` հայերը և ռուսները կազմում են այդ ճարտարապետության զարգացման ժամանակագրությունը, ճշգրտում են փուլերը և հեղինակում են մենագրություններ:
Հայկական ճարտարապետությանը վերաբերող գիտելիքը զգալի առաջընթաց է գրանցում: Ա. Տոկարսկիից հետո հիմնական հեղինակներն են` Ա. Ջեյկոբսոնը, Վ. Հարությունյանը, Ստ. Մնացականյանը, Հ. Խալպախտչյանը, Ա. Սահինյանը, Թ. Մարությանը և Մ. Հասրաթյանը: 1996, 2002 և 2004 թվականներին լույս են տեսնում «Հայկական ճարտարապետության պատմություն» աշխատության առաջին երեք հատորները (նախապես պլանավորված վեց հատորից), որոնք դեռևս 1980-ական թվականներին նախաձեռնվել էին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կողմից:

20-րդ դարի երկրորդ կես.
Արևմուտքը նորից հետաքրքրված է

1950-60-ական թվականներին Արևմտյան Եվրոպայում, մասնավորապես Փարիզում Ա. Խաչատրյանը` Գրաբարի աշակերտը, ուսումնա սիրություններ է սկսում հին և Խորհրդային Հայաստանից ստացված տվյալների շուրջ: Թուրքիայում ամենահայտնի հայկական հուշար ձանը` Աղթամարի Սուրբ-Խաչ եկեղեցին դառնում է ուսումնասիրությունների առարկա, մասնավորապես այդ հուշարձանն է ուսումնասիրում Ս. Տեր-Ներսիսյանը: Ուսումնասիրությունների վերսկսման համար հաջորդ լուրջ աղբյուրը Արևմտյան Հայաստանից (Թուրքիա) և Իրանից բերված տվյալներն են: Ուսումնասիրությունները սկսում են Ժ.- Մ. և Ն. Թիերիները Ֆրանսիայում, նրանց աշխա տանքը զգալի արդյունքներ է տալիս: Իտալիայում, հայկական ճարտարապետության նկատմամբ հետաքրքրություն է առաջ գալիս 1960-ական թվականներից սկսած, մասնավորապես ճարտա րապետ Ա. Զարյանի, շնորհիվ որը հաստատվեց Հայաստանում 1963 թվականին: Այդ հետաքրքրությունը Պ. Կունեոյին, Թ. Բրեսիա Ֆրատադոչիին, Ֆ. Գանդոլֆոյին և Ա. Ալպագո Նովելոյին ստիպում է հրատարակել հայակական հուշարձաններին նվիրված աշխատությունների շարք: Ստեղծված համապատկերում 1970-80-ական թվականները նշանավորվեցին միջազգային կոնֆերանսներով, իտալա-հայկական հրատարա կումների հավաքածուներով, որոնք մեծ ներդրում բերեցին հայկական ճարտարաՍ. Տեր-Ներսիսյանը և Վազգեն Վեհափառը պետությունը ճանաչելու գործին:
Թ.Թորամանյան
Վ. Հարությունյան

Հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը

Հետազոտությունների նոր ուղղությունները` սկսած 1970-
ական թվականներից

1970-80-ական թվականներից նոր ուղղություն է ի հայտ գալիս. գիտնականները հրաժարվում են համեմատական
տեսություններից, առավելությունն այդժամ տրվում է փաստագրական նյութի հնարավորինս ճշգրիտ և լիարժեք ներկայացմանը:
Այդ մոտեցմամբ հրատարակվում են`
- 1968-ից 1998 թվականներին 23 հատորներից բաղ -
կացած DOCUMENTI DI ARCHITECTURE աշխատության 7 արխիվացված հատորները Վ. Բարսեղյանի գլխավորությամբ (42.000 նկարներ սլայդների վրա),
-Հռոմում 1988 թվականին Պ. Կունեոյի հարուստ մի կատալոգ` ARCHITETTURA ARMENA վերտառությամբ:
-Երևանում, այսօր արդեն 8 հատորներից բաղկացած CORPUS D'INSCRIPTIONS ARMENIENNES աշխատությունից հետո, որը կարևորություն է ներկայացնում հայկական ճարտարապետության մեջ էպիգրաֆիայի ունեցած դերի տեսանկյունից, 1970- ական թվականներին նախաձեռնվեց հուշարձանների ընդհանուր հավաքածու ներկայացնող «Համահավաք» ծրագիրը, որը դադարեցվեց անկախությունից հետո:
-կրկին Երևանում, Հանրապետության ներկայիս սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների մի մեծ խմբի հետազոտությունը հանձն առավ RESEARCH ON ARMENIAN ARCHITECTURE (RAA) ՀԿ-ը, ի դեմս երջանկահիշատակ Ա. Հախնազարյանի և հատկապես աշխատանքի տպավորիչ արդյունքների շարքում են արդեն հրատարակված 14 հատորները և մի շարք այլ գործեր, որոնք պատրաստման փուլում են:
Սա ամենևին չի բացառում մենագրական հետազոտությունների զարգացումը, ընդհակառակը՝ սկսած 2000 թվականից նոր հետաքրքրություն է առաջ գալիս , վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի, հատկապես 7-րդ դարին բնորոշ ճարտարապետության նկատմամբ: Մ. Հասրաթյանից հետո Չ. Մարանսին, Ա. Պլոնտկե-Լյունինգը, Ա. Խազարյանը, Ն. Ղարիբյանը և Պ. Տոնապետյանը հանձն առան այդ շրջանի հետազոտությունը: Կրկին հետաքրքություն է նկատվում նաև Հայաստանին բնորոշ փոքրածավալ ճարտարապետության, մասնավորապես՝ խաչքարների նկատմամբ: Հ. Խաչատրյանը և Մ. Բասմաջյանը մշակում են մի մեթոդ խաչքարների համակարգված ուսումնասիրության համար: Խաչքարներին նվիրված առաջին մեծ մենագրության հեղինակը Հ. Պետրոսյանն է: Պ. Տոնապետյանը իր հերթին հեղինակում է խաչքարներին նվիրված հոդվածների շարք: Այսօր աշխարհի տարբեր ծայրերում, մինչև անգամ Ճապոնիայում (Շ. Սասանոյի ղեկավարած հետազոտությունները) զգացվում է հնարավորինս լիարժեք և վստահելի տվյալների շտեմարան կազմավորելու միտումը: Տվյալների ուսումնասիրության արդյունքում հիպոթեզներ առաջադրելու փոխարեն այժմ հարկավոր է տրամադրել առավելագույնս լիրարժեք և օբյեկտիվ տեղեկություններ: Այս ամենը զուգակցվում է համընդհանուր մի մոտեցմամբ, որի նպատակն արդեն ոչ միայն գիտական, այլ նաև ժառանգության պահպանման նպատակ է հետապնդում, քանի որ այդ ժառանգության պահպանությունը և գալիք սերունդներին փոխանցումը այսուհետև կարևոր նշանակություն են ստանում:
Մարգարետ և Արմեն Հախնազարյան

«Արմենիակա» տվյալների շտեմարանի մեջ ներառնված հավաքածուները

Արմեն Հախնազարյանը դպրոցական

Արմեն Հախնազարյանի և Սամվել Կարապետյանի RAA-ն
Պ. Տոնապետյանը և Մ. Հասրաթյանը

1970-1980 թթ. Ընթացքում, զարգանալով գերմանա-իրանական համալսարանական աշխա տանքային խմբի ջանքերով, RAA-ն, որ ղեկավարում էր Արմեն Հախնազարյանն իր կնոջ՝ Մարգարետի ակտիվ օժանդակությամբ, հավաքագրեց ներկայումս Երևանի գրասենյակում պահպանվող արխիվների նյութա կազմի էական մասը: Նրա նախաձեռնությամբ RAA-ն իր գործունեությունը ծավալեց Երևանում 1990 թթ., կենտրոնը ղեկավարեց Սամվել Կարապետյանը: Տվյալ դեպքում կարելի է խոսել երկու անհա տակությունների հանդիպման մասին, որը երկուսի համար էլ վճռական և խթանիչ դեր ունեցավ: Պետք է նշել նաև, որ երկու ճարտարապետների գործունեությունը փոխլրացնող բնույթ էր կրում. Արմենն աշխատում էր իրանական Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող հայկական հուշարձանների ուղղությամբ, իսկ Սամվելը՝ Անդրկովկասի, մասնավորապես՝ Ադրբեջանում և Վրաստանում գտնվող հուշարձանների ուղղությամբ: Ինչպես մեկն, այնպես էլ մյուսը իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել են բազմաթիվ մենագրություններում: Եվս մեկ կարևոր հանգամանք՝ Արմեն Հախնազարյանի հանկարծահաս մահվանից հետո ծրագիրը շարունակվում է Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ:

Ժան-Միշել Թիերի Վանա լճի ափին, Սեպտեմբեր 1988-ին
Նիկոլ և Ժան-Միշել Թիերի

Մասնագիտությամբ բժիշկներ Նիկոլ և Ժան¬Միշել Թիերին 1950-ական թվականներին «Արևելյան Անատոլիա» այցելած առաջին հետազոտողների թվից են: Այդ ժամանակ Եփրատից արևելք ընկած շրջանները ամբողջությամբ փակ էին օտարերկրացիների համար: 1954-ին իրակա նացված ճամփորդությունը, չնայած իշխանու թյունների կողմից տրված հատուկ թույլ տվությանը, Էրզրումում ավարտվեց ձերբակալությամբ: Ճամփորդները վտարվեցին: Հաջորդ տարի նրանք նոր թույլտվություն ստացան Աղթամար այցելելու համար, ինչպես նշում է Ժան-Միշելը, հայկական մշակույթի վերաբերյալ իրենց ուսումնասիրության սկիզբն էր դա:
Չնայած բոլոր խոչընդոտներին՝ հիսունից ավել տարիների ընթացքում Նիկոլ և Ժան-Միշել Թիերին իրենց նախաձեռնությունը համառորեն շարունակեցին իրականացնել՝ գնալով 19-րդ դարավերջի մեծ ճանապարհորդների հետքերով: Նրանք հավաքագրել են նշանակալի թվով Նիկոլ և Ժան-Միշել Թիերի,
փաստագրական նյութ, որն առավել ևս կարևոր է 1988-ին
այն պատճառով, որ բազմաթիվ հուշարձանների ուսումնասիրություններ կտրուկ դադարեցվել էին 1915-ից հետո, և առկա էր այդ հուշարձանների վերջնական փլուզման իրական վտանգը:
Յուրաքանչյուր նոր ճամփորդություն նոր հրապարակումների առիթ էր դառնում: Հրապարակումներում տեղ էին գտնում հուշարձանների վիճակի վերաբերյալ լուսանկարներով և էսքիզնե րով ուղեկցվող ճշգրիտ տեղեկություններ: Երկու ճանապարհորդների հավաքագրած տվյալների շնորհիվ անգնահատելի ավանդ կատարվեց մշակույթի վերաբերյալ ուսումնասիրությունների ոլորտում: Ժան-Միշել Թիերին անուրանալի ավանդ կատարեց հայկական ճարտարապետության, իսկ Նիկոլ Թիերին՝ Կապադովկիայի ժայռափոր եկեղեցիների, բյուզանդական և անդրկովկասյան գեղանկարչության վերաբերյալ ուսումնասիրությունների բնագավառում:

Ադրիանո Ալպագո Նովելո առաքելության ընթացքին
CSDCA-ը և Ադրիանո Ալպագո Նովելոն

Իտալիայում հայկական ճարտարապետական ժառանգության վերաբերյալ ուսումնասիրությունները զարգացել են շնորհիւ Ադրիանո Ալպագո Նովելոյի՝ Արվեստի պատմության պրոֆեսսոր Միլանոյի Փոլիթեքնիքում, որ Արմեն Մանուկյանի եւ Միլանոյի հայ ընտանիքներու օգնությամբ ստեղծում է Հայկական մշակույթի
ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը (CSDCA)։ 1963ին Հայաստանում հաստատված ճարտարապետ Արմեն Զարյանի նպաստը հիմնական դեր ունեցաւ այս ուղղությամբ։ Ճարտարապետության նկատմամբ բացառիկ զգացողության տէր՝ Ալպագո Նովելո, իր կյանքից 40 տարիներ հատկացուցած է հայկական արուես տի ուսումնասիրության ու տարածման։ Ան համագործակցած է իտալացի (Կ. Իյենի, Ա. Պենզա, Մ.Կ. Սանդրի, Ե, Նոգարո) եւ հայկական Սփյուռքից բազմաթիւ մասնագետների (Գ. եւ Հ. Ուլուհոճյան, Լ. Զեքյան, եւ մանաւանդ Արմեն Մանուկյան եւ Հ. Վահրամյան, որոնք ստեղծած են Oemmeի հրատարակչատունը) հետ։ Անոր գործունէությունը հիմնված էր ճարտարապե տության նկատմամբ անհուն սիրոյ եւ մարդկային արժեքնրի հանդեպ յարգանքի վրայ։ Եւ ան այս աշխատանքը շարունակեց հատուկ ուշադրություն ցոյց տալով ժառան գության պահպան ման խնդրիների նկատ մամբ։ CSDCAի այժմու կեդրոնը գտնվում է Վենետիկում հռչակավոր մի շենքում՝ տրամադրված Մխիթարյան միաբանության կողմից։ Արմեն Մանուկյան
Արմեն Զարյանը և Ադրիանո Ալպագո Նովելոն

Պատրիկ Տոնապետյան

Ֆրանսիայում, Հայաստանում և Ռուսաստանում կրթություն ստացած այս մշակութաբանը արտառոց մասնագիտական ուղի է անցել: Երկար ժամանակ զբաղվելով դիվանագիտական գործունեությամբ՝ նա օգտվել է Կենտրոնական Եվրոպայում իր երկարատև գործուղումներից ժամանակի ընթացքում իր ուսումնասիրությունները հարստացնելու և փաստագրական բացառիկ հավաքածու ստեղծելու համար: Նրան ենք պարտական հայկական ճարտարապետության պատմության, խաչքարների, որմնաքանդակների վերաբերյոլ աշխատությունների, ինչպես նաև հայկական միջնադարյան ճարտարապետության ուղղությունների վերաբերյալ մենագրությունների համար: Այժմ նա դասավանդում է Էքս-ան-Պրովանսի համալսարանում:
Պատրիկ Տոնապետյանը նաև «Արմենիակա» ծրագրի գիտխորհրդի նախագահն է:
Ժան-Միշել Թիերին և Պատրիկ Տոնապետյանը

 






Share